Վաճառքի մասնագետ

Manufacturing / Construction
Negotiable
ԷկոՎիլ ընկերությունը փնտրում է էներգետիկ և մոտիվացված Վաճառքի մասնագետ, ով ցանկանում է զարգանալ մեր ընկերությունում: Մեզ համար կարևոր է երիտասարդների ներհոսքը, ովքեր պատրաստ են սովորել և ներդնել նոր գաղափարներ:
Պարտականություններ՝ 1․ Ներկայացնել և առաջխաղացնել ընկերության արտադրանքն ու լուծումները (մարտկոցներ, կուտակիչներ, օդորակիչներ և ջերմային պոմպեր, էլեկտրաէներգիայի մատակարարում), 2․ Իրականացնել տեխնիկական և կոմերցիոն բանակցություններ հաճախորդների հետ, 3․ Պատրաստել և ներկայացնել առաջարկներ և վաճառքի պայմանագրեր, 4․ Վարել ամբողջ վաճառքի ցիկլը՝ հաճախորդների ներգրավումից մինչև գործարքի ավարտը, 5․ Պահպանել և ապահովել հաճախորդների հետ ամուր փոխհարաբերություններ, 6․ Համագործակցել տեխնիկական և ինժեներական թիմերի հետ՝ հաճախորդներին առաջարկելով անհատական լուծումներ:
Պահանջներ՝ 1․ Բարձրագույն կրթություն, 2․ Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (նախապատվությունը կտրվի էներգետիկ ոլորտում փորձ ունեցող թեկնածուներին), 3․ Տեխնիկական գիտելիքներ մարտկոցային համակարգերի, ենթակայանների, արևային էներգետիկ համակարգերի, ջերմային պոմպերի և ընդհանուր էներգետիկ ոլորտի վերաբերյալ, 4․ Վաճառքների կազմակերպման և իրականացման գործնական հմտություններ, 5․ Գերազանց հաղորդակցման, ներկայացման և բանակցությունների վարման հմտություններ, 6․ Արդյունքներին միտված աշխատանքային մոտեցում և հաճախորդների հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու հմտություն։
Մենք առաջարկում ենք՝ 1․ Մրցունակ ֆիքսված աշխատավարձ և արդյունքների վրա հիմնված պարգևատրման համակարգ։ 2․ Պարգևավճարների և խրախուսման բազմազան ծրագրեր։ 3․ Աշխատելու հնարավորություն կանաչ էներգիայի ոլորտում՝ նպաստելով էկոլոգիական և սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ 4․ Զեղչեր «ԷկոՎիլ» ընկերությունների խմբի պրոդուկտների և ծառայությունների համար։ 5․ Տարեկան 12 լրացուցիչ վճարովի ազատ օր։ 6․ Ռեֆերալ ծրագրի ճկուն և շահավետ համակարգ։ 7․ Թիմային միջոցառումներ, կորպորատիվ ակտիվություններ և ընկերական աշխատանքային միջավայր։ 8․ Մասնագիտական և անձնական զարգացման լայն հնարավորություններ՝ կազմակերպության կողմից ֆինանսավորվող մասնագիտական, առաջնորդության և հոգեբանական վերապատրաստումների ու դասընթացների միջոցով։ 9․ Աճի և կարիերայի զարգացման հնարավորություն արագ զարգացող և նորարարական ընկերությունում։
Skills required
About EcoVille
ԷկոՎիլ Հոլդինգը միավորում է էներգետիկ ոլորտի առաջատար ընկերություններ, որոնք գործում են արևային տեխնոլոգիաների, էլեկտրամատակարարման, ենթակայանների կառուցման և սպասարկման, ինչպես նաև էներգիայի կուտակման համակարգերի ոլորտներում։ Մեզ մոտ պրակտիկան նշանակում է ոչ թե պարզապես դիտորդ լինել, այլ ներգրավվել իրական նախագծերում, աշխատել փորձառու մասնագետների հետ, ձեռք բերել գործնական հմտություններ և ծանոթանալ ոլորտի աշխատանքային գործընթացներին՝ իրական աշխատանքային միջավայրում։
Visit website