Արտագնա տուր մենեջեր

Other
150,000 AMD / monthly
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ Արտագնա տուր մենեջերի հիմնական նպատակն է կազմակերպել և զարգացնել ընկերության արտագնա տուրիզմի ուղղությունը՝ ապահովելով հաճախորդների պահանջներին համապատասխան տուր փաթեթների մշակում, ներկայացում, վաճառք և պատվերի ամբողջական ընթացքի վերահսկում։
Հաստիքը ենթադրում է արտագնա զբոսաշրջային ուղղությունների լավ իմացություն, գործընկերների հետ ակտիվ նամակագրություն, նոր գործընկերների ներգրավում, դեսպանատան դիմում-հարցաթերթիկների լրացում, տեղեկատվական նյութերի պատրաստում, ինչպես նաև հաճախորդի պատվերի ամբողջական ուղեկցում՝ հարցումից մինչև ծառայության ավարտ։ Արտագնա տուր մենեջերը պատասխանատու է հաճախորդին ճիշտ խորհրդատվություն տրամադրելու, համապատասխան ուղղություն և փաթեթ առաջարկելու, ծառայությունների որակը վերահսկելու և երկարաժամկետ գործընկերային ու հաճախորդային հարաբերություններ ձևավորելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ՝ Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, շաբաթ օրը՝ 2 ժամ քիչ Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00 Աշխատանքի ձևաչափ՝ գրասենյակային, լրիվ դրույք Աշխատավարձ՝ 150,000–200,000 ՀՀ դրամ + վաճառքից տոկոս
Հիմնական պարտականություններ՝
- արտագնա տուրերի խորհրդատվություն և վաճառք
- անհատական և խմբային տուրերի առաջարկների պատրաստում
- էկզոտիկ ուղղությունների վաճառք՝ Մալդիվներ, Շրի Լանկա, Զանզիբար, Թայլանդ, Բալի և այլն
- դեսպանատների դիմումների և փաստաթղթերի գործընթացի աջակցություն
- գործընկերների հետ նամակագրություն և նոր գործընկերների ներգրավում
- պատվերի ընթացքի վերահսկում
Պահանջներ՝
- արտագնա տուրիզմի ոլորտում 2 տարվա փորձ
- էկզոտիկ ուղղությունների վաճառքի փորձ
- տուր փաթեթների կազմման, վաճառքի հմտություններ
- գործընկերների հետ նամակագրության փորձ
- համակարգչային հմտություններ
Skills required
About Talentli Solutions
TalentLi Solutions-ը HR ոլորտում գործող ընկերություն է, որը աջակցում է կազմակերպություններին թիմերի ձևավորման, հավաքագրման և HR գործընթացների զարգացման հարցերում։
Visit website