B2B մենեջեր

Other
200,000 AMD / monthly
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ B2B մենեջերի հիմնական նպատակն է զարգացնել ընկերության գործընկերային վաճառքները, ներգրավել նոր B2B գործընկերներ և ընդլայնել ընկերության ծառայությունների ներկայացվածությունը միջազգային և տեղական շուկաներում։ Հաստիքը ենթադրում է նոր գործընկերների որոնում և ներգրավում, այդ թվում՝ տուրիստական գործակալությունների, կորպորատիվ հաճախորդների և ոլորտային գործընկերների հետ կապի հաստատում, սառը զանգերի և նամակագրության իրականացում, բանակցությունների կազմակերպում, կոմերցիոն առաջարկների պատրաստում և follow-up գործընթացի հետևողական վարում։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ՝ Աշխատանքային գրաֆիկ՝ 5 աշխատանքային օր և շաբաթ օրը՝ կես օր Աշխատանքային ժամեր՝ 09։00-18։00 կամ 10։00-19։00 Աշխատանքի ձևաչափ՝ գրասենյակային, լրիվ դրույք Աշխատավարձ՝ 200,000–250,000 ՀՀ դրամ + բոնուսներ
Հիմնական պարտականություններ՝ -փնտրել և ներգրավել նոր B2B գործընկերներ -կապ հաստատել տուրիստական գործակալությունների, կորպորատիվ հաճախորդների և ոլորտային գործընկերների հետ -իրականացնել սառը զանգեր, գործնական նամակագրություն և follow-up -կազմակերպել հանդիպումներ և բանակցություններ -պատրաստել և ուղարկել կոմերցիոն առաջարկներ -վարել գործընկերների տվյալների բազան և CRM համակարգը
Պահանջներ՝ -առնվազն 2 տարվա փորձ B2B վաճառքների, բիզնես զարգացման կամ գործընկերային հարաբերությունների ոլորտում -բանակցելու և վաճառելու զարգացած հմտություններ -հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն -CRM համակարգերի և MS Office-ի հետ աշխատելու հմտություն
Skills required
About Talentli Solutions
TalentLi Solutions-ը HR ոլորտում գործող ընկերություն է, որը աջակցում է կազմակերպություններին թիմերի ձևավորման, հավաքագրման և HR գործընթացների զարգացման հարցերում։
Visit website