Արևային համակարգերի սպասարկման մասնագետ/էլեկտրիկ

EcoVille
EcoVilleVerified

Manufacturing / Construction

Full-timeԵրևան

Negotiable


«ԷկոՎիլ» ՍՊ ընկերությունըհրավիրում է համալրելու իր թիմը արևային համակարգերի սպասարկման մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության կողմից իրականացվող ֆոտովոլտային և ջերմային համակարգերի տեխնիկական սպասարկման, սարքավորումների աշխատանքային վիճակի ստուգման և անհրաժեշտ տեխնիկական աշխատանքների իրականացման համար։

Աշխատանքային պարտականությունները

Ֆոտովոլտային և ջերմային համակարգերի սպասարկում, Փոխակերպիչների փորձարկում, Աշխատանքային ֆայլերի վարում, Մոնիթորինգ համակարգերի ակտիվացում, Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ Տեխնիկական բարձրագույն կրթություն (ցանկալի է), Էլեկտրականության ոլորտում աշխատանքային փորձ, Արագ կողմնորոշվելու հմտություն, Համակարգչային գիտելիքներ (MS office package), Շինարարական նորմերի և ստանդարտների իմացություն, Սեփական մեքենայի առկայություն:

Մենք առաջարկում ենք

1․ Մրցունակ ֆիքսված աշխատավարձ և արդյունքների վրա հիմնված պարգևատրման համակարգ։ 2․ Պարգևավճարների և խրախուսման բազմազան ծրագրեր։ 3․ Աշխատելու հնարավորություն կանաչ էներգիայի ոլորտում՝ նպաստելով էկոլոգիական և սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ 4․ Զեղչեր «ԷկոՎիլ» ընկերությունների խմբի պրոդուկտների և ծառայությունների համար։ 5․ Տարեկան 12 լրացուցիչ վճարովի ազատ օր։ 6․ Ռեֆերալ ծրագրի ճկուն և շահավետ համակարգ։ 7․ Թիմային միջոցառումներ, կորպորատիվ ակտիվություններ և ընկերական աշխատանքային միջավայր։ 8․ Մասնագիտական և անձնական զարգացման լայն հնարավորություններ՝ կազմակերպության կողմից ֆինանսավորվող մասնագիտական, առաջնորդության և հոգեբանական վերապատրաստումների ու դասընթացների միջոցով։ 9․ Աճի և կարիերայի զարգացման հնարավորություն արագ զարգացող և նորարարական ընկերությունում։

Skills required

Customer serviceCommunication
Posted: September 9, 2026

About EcoVille

ԷկոՎիլ Հոլդինգը միավորում է էներգետիկ ոլորտի առաջատար ընկերություններ, որոնք գործում են արևային տեխնոլոգիաների, էլեկտրամատակարարման, ենթակայանների կառուցման և սպասարկման, ինչպես նաև էներգիայի կուտակման համակարգերի ոլորտներում։ Մեզ մոտ պրակտիկան նշանակում է ոչ թե պարզապես դիտորդ լինել, այլ ներգրավվել իրական նախագծերում, աշխատել փորձառու մասնագետների հետ, ձեռք բերել գործնական հմտություններ և ծանոթանալ ոլորտի աշխատանքային գործընթացներին՝ իրական աշխատանքային միջավայրում։

Visit website