Էլեկտրական գծերի կառուցման մասնագետ

Manufacturing / Construction
Negotiable
«ԷկոՎիլ Հոլդինգ»-ի անդամ «Սինեքս» ընկերությունը փնտրում է փորձառու էլեկտրական գծերի կառուցման մասնագետների, ովքեր պատասխանատու կլինեն էլեկտրական գծերի կառուցման և մոնտաժային աշխատանքների իրականացման համար։
Պարտականություններ 1․ 0.22 և 0.4 կՎ լարման էլեկտրական գծերի կառուցման և մոնտաժի իրականացում, 2․ 6 և 10 կՎ լարման էլեկտրական գծերի կառուցման և մոնտաժի իրականացում, 3․ Օդային էլեկտրական գծերի հենասյուների տեղադրում, 4․ Հաղորդալարերի ձգում և անցկացում, 5․ Մոնտաժային աշխատանքների իրականացում՝ տեխնիկական պահանջներին և անվտանգության կանոններին համապատասխան։
Անհրաժեշտ որակավորումներ 1․ Էլեկտրական գծերի կառուցման և մոնտաժի ոլորտում աշխատանքային փորձ, 2․ Համապատասխան տեխնիկական գիտելիքներ և գործնական հմտություններ, 3․ Պատասխանատվություն, կարգապահություն և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ մոտեցում, 4․ Թիմում աշխատելու և առաջադրանքները ժամանակին կատարելու կարողություն։
Հնարավոր է ինչպես անհատ մասնագետների, այնպես էլ պատրաստի թիմերի ներգրավում։
About EcoVille
ԷկոՎիլ Հոլդինգը միավորում է էներգետիկ ոլորտի առաջատար ընկերություններ, որոնք գործում են արևային տեխնոլոգիաների, էլեկտրամատակարարման, ենթակայանների կառուցման և սպասարկման, ինչպես նաև էներգիայի կուտակման համակարգերի ոլորտներում։ Մեզ մոտ պրակտիկան նշանակում է ոչ թե պարզապես դիտորդ լինել, այլ ներգրավվել իրական նախագծերում, աշխատել փորձառու մասնագետների հետ, ձեռք բերել գործնական հմտություններ և ծանոթանալ ոլորտի աշխատանքային գործընթացներին՝ իրական աշխատանքային միջավայրում։
Visit website