Աջակցության մասնագետ (ցերեկային կամ երեկոյան հերթափոխ)

G
ggVerified

IT / Technology

Full-timeԵրևան

Negotiable


Արի՛ ggԹիմ՝ միասին կերտելու ggՊատմությունը։

Փնտրում ենք թիմակիցների, ովքեր կդառնան մեր գաղափարների ու երազանքների կրողը՝ մեզ հետ կիսելով մեր ճանապարհը և իրենց ոգեշնչումն ու եռանդը ներդնելով նոր բարձունքների նվաճման գործում։

Դիտարկվում է թիմին միանալու 2 ձևաչափ՝

Ցերեկային հերթափոխ` 5-օրյա գրաֆիկ, 11։00-20։00, 12։00-21։00

Երեկոյան հերթափոխ՝ 5-օրյա գրաֆիկ, 15։00-00։00, 16։00-01։00

Պարտականություններ՝

  • Օգտատերերի աջակցություն զանգերի և նամակագրության միջոցով
  • Առաջացած հարցերի, իրավիճակների արագ և արդյունավետ լուծում
  • Նոր օգտատերերի ներգրավում տարբեր գործիքների և գործընթացների միջոցով
  • Աշխատանք առկա և նոր օգտատերերի հետ
  • Պատվերների մշտադիտարկում, վերլուծություն և վերահսկում
  • gg փորձառության շարունակական բարելավում նոր գաղափարների և առաջարկների միջոցով

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Հարցերին համբերատար և դրական մոտեցում
  • Մայրենի լեզվի գերազանց իմացություն
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • Ճկուն մտածելակերպ
  • Ողջունելի, բայց ոչ պարտադիր է աշխատանքային փորձի առկայությունը վաճառքների կամ սպասարկման ոլորտում
  • Թիմային աշխատանք
  • ՊԱՐՏԱԴԻՐ է եռանդն ու ցանկությունը՝ լինելու մեծ փոփոխությունների մասը

Ուղարկիր ինքնակենսագրականդ (CV-ն) join@team.gg էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով «Աջակցության մասնագետ (ցերեկային կամ երեկոյան հերթափոխ)»:

Skills required

Հաճախորդների սպասարկումՀաղորդակցումԳրագրությունԺամանակի կառավարում
Posted: September 24, 2026

About gg

gg-ն հայկական տեխնոլոգիական ընկերություն է, որտեղ ամեն օր ստեղծում ու զարգացնում ենք պրոդուկտներ, որոնցից օգտվում են հարյուր հազարավոր մարդիկ։   Մենք փնտրում ենք հենց քեզ, եթե՝ - ունես մեծ ցանկություն միանալու ggԹիմին և կիսում ես մեր գաղափարները, - սիրում ես լուծել բարդ խնդիրներ և չես վախենում դժվարություններից, - պատրաստ ես շարունակ սովորել, փորձել ու աճել, - կարևորում ես մեր հայրենիքի տեխնոլոգիական առաջընթացը և ցանկանում ես քո ներդրումն ունենալ հայկական տեխնոլոգիական պրոդուկտների զարգացման գործում։

Visit website