Գանձապահ
Այլ
Պայմանագրային
Ներկայացնում ենք նորաբաց Chicken N'7 Spices-ը՝ յուրահատուկ համերով, հյութեղ հավի փափկամսից պատրաստված ուտեստներով և 7 մակարդակի կծվությամբ՝ ամենահամարձակ համասերների համար։
Ձեր պարտականությունները Հաճախորդների պատվերների ընդունում և ձևակերպում Դրամարկղային գործարքների իրականացում (կանխիկ և անկանխիկ վճարումներ) Հաճախորդներին ճաշացանկի և ընթացիկ առաջարկների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում Պատվերների ճշգրիտ մուտքագրում և փոխանցում խոհանոց Դրամարկղի և POS համակարգի հետ աշխատանք Հաճախորդների բարձրակարգ սպասարկման ապահովում և առաջացող հարցերի արագ արձագանքում Ընկերության ներքին կանոնների և սպասարկման ստանդարտների պահպանում
Ձեր որակավորումները Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (ընթացիկ) Հայերենի լավ իմացություն, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Մենք առաջարկում ենք՝
Կայուն աշխատանք Մասնագիտացում Ուսուցում աշխատանքի ընթացքում Համեղ ընդմիջում Ուշ ժամերին աշխատանքը ավարտելու դեպքում՝ տունդարձ Մրցունակ վարձատրություն Հաճելի և ընկերական թիմ Մասնագիտական աճի հնարավորություն
Պահանջվող հմտություններ
Chicken N'7 Spices-ի մասին
Chicken N'7 Spicesը տարբերվող խոհանոցով սննդի կետ է, որն ունի յուրահատուկ միջավայր, ջերմ ու զարգացող երիտասարդ թիմ։ Մենք առաջարկում ենք 7 տարբեր կծվությամբ համեղ մենյու։ Կազմակերպում ենք կծու մրցույթներ ուսանողների համար։ Իրականացնում ենք երիտասարդական մի շարք նախաձեռնություններ։