WMS Գործընթացների Վերահսկող / Օպերատոր
Retail
Պայմանագրային
Փնտրում ենք բարձր պատասխանատվությամբ և կազմակերպչական ուժեղ հմտություններով WMS Գործընթացների Վերահսկող / Օպերատոր, ով կաշխատի անմիջապես պահեստի տարածքում: Թեկնածուն չի հանդիսանում ֆիզիկական աշխատանք կատարող անձնակազմ. նրա դերն է կազմակերպել, համակարգել և վերահսկել պահեստի ամենօրյա գործունեությունը միջազգային WMS համակարգի միջոցով: Նա լինելու է սահմանված ընթացակարգերի (SOPs) գլխավոր ներդրողն ու վերահսկողը «դաշտում»՝ ապահովելով, որ պահեստի աշխատակիցները ճշգրիտ հետևեն համակարգի հրահանգներին:
Գործընթացների կառավարում և վերահսկողություն. Պահեստի ամենօրյա ռուտինայի (ապրանքների ընդունում, հասցեավորված տեղավորում, պատվերների հավաքագրում և բարձում) կառավարում և դրանց ճշգրիտ իրականացման վերահսկում WMS Logareon համակարգի միջոցով: SOP-ների ներդրում գործնականում. Ադմինիստրատորի կողմից մշակված ստանդարտ ընթացակարգերի (SOPs) կիրառման վերահսկում պահեստի աշխատակիցների կողմից, սխալների կանխարգելում և ուղղում հենց տեղում: Առաջադրանքների բաշխում (Dispatching). WMS համակարգում ստեղծված հավաքագրման թերթիկների (Picking lists) և առաջադրանքների օպերատիվ բաշխում պահեստի աշխատակիցներին և դրանց կատարման ժամկետների մոնիտորինգ: Խնդիրների արագ արձագանքում. Պահեստում առաջացող ընթացիկ խնդիրների (ապրանքի պակասորդ, հասցեի անհամապատասխանություն, տեխնիկական խափանումներ) առաջնային ախտորոշում և արագ համագործակցություն WMS Ադմինիստրատորի հետ: Տվյալների համադրում. Պահեստային փաստացի շարժերի և WMS համակարգի տվյալների միջև 100% ճշգրտության ապահովում:
Փորձառություն. Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ որպես պահեստի օպերատոր, հաշվետար, դիսպետչեր կամ լոգիստիկայի համակարգող: 1C, iiko կամ այլ հաշվառման/WMS ծրագրերով աշխատանքի փորձը պարտադիր է: Կազմակերպչական և վերահսկողական հմտություններ. Աշխատանքային ընթացքը կազմակերպելու, կառավարելու և պահեստի անձնակազմին ուղղորդելու/վերահսկելու ունակություն: Ուշադրություն դետալներին. Բարձր կենտրոնացվածություն, մանրուքների նկատմամբ խիստ ուշադրություն՝ համակարգային և ֆիզիկական տվյալների անհամապատասխանություններից խուսափելու համար: Համակարգչային գիտելիքներ. MS Office-ի (հատկապես MS Excel) լավ տիրապետում, տեխնոլոգիական սարքավորումներով (Տվյալների հավաքագրման տերմինալներ՝ TSD, սկաներներ) արագ աշխատելու ունակություն: Լեզուներ. Հայերենի գերազանց տիրապետում: Ռուսերենի տարրական իմացությունը (ծրագրի միջերեսը կամ տերմինները հասկանալու համար) կդիտվի որպես առավելություն:
Պահանջվող հմտություններ
Alpha Food Service-ի մասին
Since 2005, Alpha Food Service has played an important role in shaping Armenia’s culinary culture by importing premium bakery and confectionery ingredients, professional food products, and a wide range of beverages from the World’s leading brands. Today, the company partners with nearly 3,000 businesses across the HoReCa, bakery and retail sectors in Armenia, supplying them with a wide portfolio of high-quality products that meet the highest international standards. Over the years, Alpha Food Service has built not only a reliable and efficient supply chain, but has also become a driving force in the development of the industry.
Այցելել կայք