Տեխնիկական սպասարկման մասնագետ
Other
Պայմանագրային
Դերի մասին
Մենք փնտրում ենք արևային համակարգերի տեխնիկական սպասարկման մասնագետ:
***Պարտականություններ 1.Արևային համակարգերի տեխնիկական սպասարկում 2.Այցեր համակարգերի տեղադրման հասցեներ 3.Անսարքությունների հայտնաբերում և վերացում 4.Մոնիթորինգային համակարգի կարգավորում 5.Համակարգերի տեխնիկական վիճակի գնահատում
***Պահանջներ 1.Անձնական մեքենայի առկայություն 2.Տեխնիկական կրթություն 3.Բարձրության վրա աշխատելու պատրաստակամություն 4.Պատասխանատվություն և հետևողականություն աշխատանքի նկատմամբ 5.Փորձ արևային էներգիայի ոլորտում (որպես առավելություն)
***Ընկերությունն ապահովում է. 1.Կարիերայի աճի հնարավորություն 2.Կայուն երկարաժամկետ աշխատանք 3.Մեքենայի մաշվածության փոխհատուցում 4.Վառելիքի և կապի միջոցի տրամադրում 5.Վերապատրաստում արևային էներգետիկայի ոլորտում 6.Անհատական զարգացմանը խթանող միջավայր, գիտելիքների փոխանակման մշակույթ 7.Դրական, առաջընթացին միտված թիմային ոգի
Դիմելու համար ուղարկեք CV-ն hr@arpisolar.com էլ. հասցեին: Հեռ.՝ 077-208-997
Պահանջվող հմտություններ
«Արփիսոլար» ՍՊԸ-ի մասին
Հիմնադրվելով 2012թ. «Արփիսոլար» ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին:
Այցելել կայք