Ուսանողի Տան գիշերային հերթափոխով թիմակցի
Non-profit / NGO
120,000 AMD / monthly
Եթե սիրում ես աշխատել երիտասարդների հետ, կազմակերպել կրթական ծրագրեր և միջոցառումներ, նոր գաղափարներ կյանքի կոչել ու ուզում ես աշխատել միջավայրում, որտեղ ամեն օր ինչ-որ բան է տեղի ունենում, այս հնարավորությունը քեզ համար է։
Ի՞նչ ես անելու
🔹 Կազմակերպելու և համակարգելու ես Ուսանողի Տան կրթական ծրագրերը 🔹 Աշխատելու ես ուսանողների և երիտասարդների հետ 🔹 Կազմակերպելու ես հանդիպումներ, սեմինարներ և միջոցառումներ 🔹 Կապ ես պահպանելու մասնագետների, գործընկերների և կազմակերպությունների հետ 🔹 Մասնակցելու ես համայնքային այցերի և ծրագրերի կազմակերպմանը 🔹 Հետևելու ես ծրագրերի ընթացքին և արդյունքներին 🔹 Առաջարկելու և իրականացնելու ես նոր գաղափարներ
Ի՞նչ ենք փնտրում
✔️ Պատասխանատու և նախաձեռնող մարդու ✔️ Լավ հաղորդակցման հմտություններով ✔️ Կազմակերպչական կարողություններով ✔️ Երիտասարդների հետ աշխատելու ցանկությամբ ✔️ Թիմում աշխատելու ունակությամբ
Ի՞նչ ենք առաջարկում
✨ Աշխատանք երիտասարդների հետ և իրական ազդեցություն ստեղծելու հնարավորություն ✨ Մասնագիտական ու անձնական զարգացման միջավայր ✨ Հնարավորություն՝ իրականացնելու սեփական գաղափարները ✨ Ակտիվ և ստեղծարար թիմ ✨ Մասնակցություն կրթական ծրագրերին կապ գործարարների հետ
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098827119 հեռ համարով Ձեր CV կարող եք ուղարկել studenthomesmart@gmail.com էլ․ հասցեին
Պահանջվող հմտություններ
Հզոր Միտք -ի մասին
Նպատակ ունենալով նպաստել մարզաբնակ երիտասարդների հմտությունների զարգացմանը, մարզերի ակտիվացմանը, երիտասարդների ազգային արժեքների ամրապնդմանը, ինչպես նաև ներմարզային և միջմարզային կապերի ստեղծմանը թե՛ Հայաստանում, Ջավախքում, Արցախում և թե՛ Սփյուռքահայության շրջանակներում՝ Հզոր Միտքը ձևավորում է հզոր համահայկական երիտասարդական ցանց։ Այս նպատակին հասնելու ճանապարհին ՀԿ-ի թիմն աշխատելով մարզաբնակ երիտասարդների հետ՝ իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք ոչ ֆորմալ կրթական ծրագրեր և՛ առցանց տարբերակով, և՛ այցերի միջոցով, փորձի փոխանակումներ, դասընթացներ, սեմինարներ, միջմարզային միջոցառումներ, ճամբարներ, որոնք նպաստում են մարզաբնակ երիտասարդների հմտությունների զարգացմանը՝ վերջնանպատակ ունենալով աջակցել նաև մարզերի առաջխաղացմանը: Արդյունքում, մինչ օրս ազդեցություն ենք ունեցել ավելի քան 6000 երիտասարդների վրա իրականացրել ավելի քան 500 վեբինարներ և սեմինարներ կազմակերպել 20-ից ավելի դասընթացներ մարզաբնակ երիտասարդների համար իրականացրել 39 մեծ միջմարզային միջոցառումներ ստեղծել 6 ենթանախագծեր՝ տարբեր ոլորտի խնդիրներ լուծող հիմնել 7 երիտասարդական կենտրոն տարբեր համայնքներում 190-ից ավելի այց տարբեր գյուղեր 16 խոշոր ճամբարներ։
Այցելել կայք