Էլեկտրաէներգիայի մատակարարման կրտսեր մասնագետ

EcoVille
EcoVilleПроверено

Manufacturing / Construction

Полная занятостьԵրևան

По договорённости


«ԷկոՎիլ Էներջի» ընկերությունը հրավիրում է համալրելու իր թիմը Էլեկտրաէներգիայի մատակարարման կրտսեր մասնագետի, ով կմասնակցի էլեկտրաէներգիայի առքուվաճառքի, արտադրության և սպառման կանխատեսումների, ինչպես նաև հաճախորդների սպասարկման գործընթացներին՝ նպաստելով ընկերության արդյունավետ գործունեությանը։

Պարտականություններ՝ 1․ Իրականացնել էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գործարքներ՝ գործող պայմանագրերի շրջանակում էլեկտրաէներգետիկ բորսայում։ 2․ Մասնակցել էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կանխատեսումների ու հաշվարկների պատրաստմանը և դրանց ճշգրտության շարունակական բարելավմանը։ 3․ Վերլուծել շուկայի տվյալները և աջակցել էլեկտրաէներգիայի մատակարարման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։ 4․ Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ընկերության ծառայությունների վերաբերյալ։ 5․ Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ՝ ընթացիկ գործընթացների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։ 6․ Կատարել ընկերության գործունեության հետ կապված այլ հանձնարարություններ՝ անմիջական ղեկավարի ցուցումների համաձայն։

Պահանջներ՝ 1․ Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական), 2․ Վերլուծական մտածողություն և հաշվարկներ ու կանխատեսումներ իրականացնելու ունակություններ, 3․ MS Excel-ի իմացություն, տվյալների մշակման և վերլուծության գործիքների կիրառման հմտություններ, 4․ Պատասխանատվության բարձր զգացում, սովորելու պատրաստակամություն և թիմային աշխատանքի հմտություններ։ 5․ Աշխատանքային փորձը էներգետիկայի կամ հարակից ոլորտում կդիտվի որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք՝ 1․ Մրցունակ ֆիքսված աշխատավարձ և արդյունքների վրա հիմնված պարգևատրման համակարգ։ 2․ Պարգևավճարների և խրախուսման բազմազան ծրագրեր։ 3․ Աշխատելու հնարավորություն կանաչ էներգիայի ոլորտում՝ նպաստելով էկոլոգիական և սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ 4․ Զեղչեր «ԷկոՎիլ» ընկերությունների խմբի պրոդուկտների և ծառայությունների համար։ 5․ Տարեկան 12 լրացուցիչ վճարովի ազատ օր։ 6․ Ռեֆերալ ծրագրի ճկուն և շահավետ համակարգ։ 7․ Թիմային միջոցառումներ, կորպորատիվ ակտիվություններ և ընկերական աշխատանքային միջավայր։ 8․ Մասնագիտական և անձնական զարգացման լայն հնարավորություններ՝ կազմակերպության կողմից ֆինանսավորվող մասնագիտական, առաջնորդության և հոգեբանական վերապատրաստումների ու դասընթացների միջոցով։ 9․ Աճի և կարիերայի զարգացման հնարավորություն արագ զարգացող և նորարարական ընկերությունում։

Требуемые навыки

Microsoft ExcelՀաղորդակցումՀաճախորդների սպասարկում
Опубликовано: 3 августа 2026 г.

О компании EcoVille

ԷկոՎիլ Հոլդինգը միավորում է էներգետիկ ոլորտի առաջատար ընկերություններ, որոնք գործում են արևային տեխնոլոգիաների, էլեկտրամատակարարման, ենթակայանների կառուցման և սպասարկման, ինչպես նաև էներգիայի կուտակման համակարգերի ոլորտներում։ Մեզ մոտ պրակտիկան նշանակում է ոչ թե պարզապես դիտորդ լինել, այլ ներգրավվել իրական նախագծերում, աշխատել փորձառու մասնագետների հետ, ձեռք բերել գործնական հմտություններ և ծանոթանալ ոլորտի աշխատանքային գործընթացներին՝ իրական աշխատանքային միջավայրում։

Перейти на сайт