Ջերմային ինժեներ-նախագծող

EcoVille
EcoVilleПроверено

Manufacturing / Construction

Полная занятостьԵրևան

По договорённости


«ԷկոՎիլ Հոլդինգ» ընկերությունը հրավիրում է համալրելու իր թիմը Ջերմային ինժեներ-նախագծողի, ով կմասնակցի ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի նախագծմանը՝ ապահովելով տեխնիկական լուծումների արդյունավետությունն ու համապատասխանությունը գործող նորմերին և ստանդարտներին։

Հիմնական պարտականություններ՝

1․ Նախագծել ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգեր՝ համաձայն տեխնիկական առաջադրանքի և գործող նորմերի։ 2․ Իրականացնել ջերմատեխնիկական և օդափոխական հաշվարկներ՝ ապահովելով համակարգերի արդյունավետ և անվտանգ աշխատանքը։ 3․ Մշակել, կազմել և ճշգրտել աշխատանքային գծագրեր և նախագծային փաթեթներ։ 4․ Պատրաստել և համակարգել նախագծային ու տեխնիկական փաստաթղթերը՝ նախագծերի հաստատման և իրականացման փուլերի համար։ 5․ Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն պատվիրատուներին և գործընկերներին, պարզաբանել նախագծերին առնչվող տեխնիկական հարցերը։ 6․ Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ՝ նախագծային լուծումների համաձայնեցման և արդյունավետ իրականացման նպատակով։ 7․ Մասնակցել նախագծերի իրականացման ընթացքում առաջացող տեխնիկական հարցերի լուծմանը և անհրաժեշտության դեպքում առաջարկել օպտիմալ ինժեներական լուծումներ։ 8․ Հետևել ոլորտի նորարարություններին, տեխնիկական նորմերին և լավագույն փորձին՝ դրանք կիրառելով նախագծային աշխատանքներում։

Պահանջվող որակավորումներ՝ 1․ Բարձրագույն տեխնիկական կրթություն (նախընտրելի է ջերմատեխնիկայի, էներգետիկայի կամ հարակից ոլորտներում)։ 2․ Ջերմային և օդափոխության համակարգերի նախագծման փորձը կդիտվի որպես առավելություն։ 3․ Տեխնիկական մտածողություն, վերլուծական կարողություններ և մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն։ 4․ Հաղորդակցման, բանակցելու և թիմային աշխատանքի զարգացած հմտություններ։ 5․ Սեղմ ժամկետներում միաժամանակ մի քանի նախագծերի վրա արդյունավետ աշխատելու կարողություն:

Մենք առաջարկում ենք՝ 1․ համակարգ։ 2․ Պարգևավճարների և խրախուսման բազմազան ծրագրեր։ 3․ Աշխատելու հնարավորություն կանաչ էներգիայի ոլորտում՝ նպաստելով էկոլոգիական և սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ 4․ Զեղչեր «ԷկոՎիլ» ընկերությունների խմբի պրոդուկտների և ծառայությունների համար։ 5․ Տարեկան 12 լրացուցիչ վճարովի ազատ օր։ 6․ Ռեֆերալ ծրագրի ճկուն և շահավետ համակարգ։ 7․ Թիմային միջոցառումներ, կորպորատիվ ակտիվություններ և ընկերական աշխատանքային միջավայր։ 8․ Մասնագիտական և անձնական զարգացման լայն հնարավորություններ՝ կազմակերպության կողմից ֆինանսավորվող մասնագիտական, առաջնորդության և հոգեբանական վերապատրաստումների ու դասընթացների միջոցով։ 9․ Աճի և կարիերայի զարգացման հնարավորություն արագ զարգացող և նորարարական ընկերությունում։

Опубликовано: 3 августа 2026 г.

О компании EcoVille

ԷկոՎիլ Հոլդինգը միավորում է էներգետիկ ոլորտի առաջատար ընկերություններ, որոնք գործում են արևային տեխնոլոգիաների, էլեկտրամատակարարման, ենթակայանների կառուցման և սպասարկման, ինչպես նաև էներգիայի կուտակման համակարգերի ոլորտներում։ Մեզ մոտ պրակտիկան նշանակում է ոչ թե պարզապես դիտորդ լինել, այլ ներգրավվել իրական նախագծերում, աշխատել փորձառու մասնագետների հետ, ձեռք բերել գործնական հմտություններ և ծանոթանալ ոլորտի աշխատանքային գործընթացներին՝ իրական աշխատանքային միջավայրում։

Перейти на сайт