Խոշոր (B2B) վաճառքի մենեջեր
Manufacturing / Construction
По договорённости
Նկարագրություն «Պրոֆ Ալ» ընկերությունը փնտրում է B2B վաճառքի մենեջեր, ով պատասխանատու կլինի խոշոր կորպորատիվ հաճախորդների ներգրավման, վաճառքի ռազմավարության իրականացման և ընկերության վաճառքների կայուն աճի ապահովման համար։
Պարտականություններ
Մշակել և իրականացնել B2B վաճառքի ռազմավարություն՝ վաճառքի ծավալների աճն ապահովելու նպատակով։ Ներգրավել նոր կորպորատիվ հաճախորդների և զարգացնել գործող գործընկերային ցանցը։ Հայտնաբերել և վարել խոշոր շինարարական նախագծեր և վաճառքի հնարավորություններ։ Կազմակերպել և վարել բարձր մակարդակի բանակցություններ, ներկայացնել ընկերության արտադրանքն ու լուծումները։ Պատրաստել կոմերցիոն և տեխնիկական առաջարկներ, մասնակցել մրցույթների և տենդերների գործընթացներին։ Համակարգել վաճառքի ամբողջ գործընթացը՝ առաջարկից մինչև պայմանագրի կնքում, պատվերի իրականացում և վերջնական վճարում։ Համագործակցել նախագծային, արտադրական, տեխնիկական և ֆինանսական ստորաբաժանումների հետ՝ պատվերների արդյունավետ իրականացման նպատակով։ Վերլուծել շուկան և առաջարկել վաճառքի զարգացման նոր ուղղություններ։ Ապահովել CRM համակարգի պատշաճ վարումը և ներկայացնել վաճառքի արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։
Պահանջներ
Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ կառավարման, մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտներում)։ B2B վաճառքի ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։ Բանակցություններ վարելու և վաճառքի հմտություններ։ Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, ինչպես նաև անգլերենի՝ առնվազն B1 մակարդակի իմացություն։ Համակարգչային գրագիտություն (MS Office, CRM համակարգերի իմացությունը ցանկալի է)։ Պատասխանատվության բարձր զգացում և արդյունքին միտված մտածելակերպ։ Հաղորդակցման, ներկայացման և համոզելու գերազանց հմտություններ։ Ժամանակի արդյունավետ կառավարում և ինքնուրույն աշխատելու կարողություն։
О компании PROFAL LLC
PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։ Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։
Перейти на сайт