Աջակցության մասնագետ (ցերեկային կամ երեկոյան հերթափոխ)
IT / Technology
По договорённости
Արի՛ ggԹիմ՝ միասին կերտելու ggՊատմությունը։
Փնտրում ենք թիմակիցների, ովքեր կդառնան մեր գաղափարների ու երազանքների կրողը՝ մեզ հետ կիսելով մեր ճանապարհը և իրենց ոգեշնչումն ու եռանդը ներդնելով նոր բարձունքների նվաճման գործում։
Դիտարկվում է թիմին միանալու 2 ձևաչափ՝
Ցերեկային հերթափոխ` 5-օրյա գրաֆիկ, 11։00-20։00, 12։00-21։00
Երեկոյան հերթափոխ՝ 5-օրյա գրաֆիկ, 15։00-00։00, 16։00-01։00
Պարտականություններ՝
- Օգտատերերի աջակցություն զանգերի և նամակագրության միջոցով
- Առաջացած հարցերի, իրավիճակների արագ և արդյունավետ լուծում
- Նոր օգտատերերի ներգրավում տարբեր գործիքների և գործընթացների միջոցով
- Աշխատանք առկա և նոր օգտատերերի հետ
- Պատվերների մշտադիտարկում, վերլուծություն և վերահսկում
- gg փորձառության շարունակական բարելավում նոր գաղափարների և առաջարկների միջոցով
Անհրաժեշտ հմտություններ՝
- Հարցերին համբերատար և դրական մոտեցում
- Մայրենի լեզվի գերազանց իմացություն
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
- Ճկուն մտածելակերպ
- Ողջունելի, բայց ոչ պարտադիր է աշխատանքային փորձի առկայությունը վաճառքների կամ սպասարկման ոլորտում
- Թիմային աշխատանք
- ՊԱՐՏԱԴԻՐ է եռանդն ու ցանկությունը՝ լինելու մեծ փոփոխությունների մասը
Ուղարկիր ինքնակենսագրականդ (CV-ն) join@team.gg էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում նշելով «Աջակցության մասնագետ (ցերեկային կամ երեկոյան հերթափոխ)»:
Требуемые навыки
О компании gg
gg-ն հայկական տեխնոլոգիական ընկերություն է, որտեղ ամեն օր ստեղծում ու զարգացնում ենք պրոդուկտներ, որոնցից օգտվում են հարյուր հազարավոր մարդիկ։ Մենք փնտրում ենք հենց քեզ, եթե՝ - ունես մեծ ցանկություն միանալու ggԹիմին և կիսում ես մեր գաղափարները, - սիրում ես լուծել բարդ խնդիրներ և չես վախենում դժվարություններից, - պատրաստ ես շարունակ սովորել, փորձել ու աճել, - կարևորում ես մեր հայրենիքի տեխնոլոգիական առաջընթացը և ցանկանում ես քո ներդրումն ունենալ հայկական տեխնոլոգիական պրոդուկտների զարգացման գործում։
Перейти на сайт